...

Նիկոլը հրաժարվո՞ւմ է խմբակցությունից

Նիկոլը հրաժարվո՞ւմ է խմբակցությունից

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2021 թ․ տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդ փաստաթղթի՝ նա շարժական և անշարժ գույք ընդհանրապես չունի, բանկային հաշիվների վրա էլ ունի 3 դոլար 84 սենթ և 27 հազար դրամ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս հայտարարագրին ծանոթանալուց հետո ՔՊ խմբակցությունը նիստ է արել և որոշել հանգանակություն կազմակերպել՝ ընչազուրկ վարչապետին օգնելու նպատակով, բայց նախաձեռնությունը ձախողվել է։ Մի շարք պատգամավորներ նեղացել են, որ վարչապետը «շարժական գույք» բաժնում ոչինչ չի հայտարարագրել, ու համարել են, որ դրանով նա փաստացի հրաժարվում է իրենցից։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ