...

Նրանք՝ Բայրաքթար, Արծրունը՝ Պանցիր

Նրանք՝ Բայրաքթար, Արծրունը՝ Պանցիր

Ամենևին անակնկալ չէ, թե ինչու են հայտնի շրջանակները հարձակման թիրախ դարձրել Արծրուն Հովհաննիսյանին:

Մարդիկ միլիոններ են ծախսում, հավաքագրել են բոլորին, որոնք խնդիրներ ունեն գործող իշխանությունների հետ, առավոտից երեկո խուճապ և պարտվողական տրամադրություններ են գեներացնում, իսկ Արծրուն Հովհաննիսյանը դրանք պարզապես չեզոքացնում է: Եթե ռազմական տերմինաբանությամբ նկարագրենք, ապա իրենք օգտագործում Բայրաքթար, իսկ Արծրուն Հովհաննիսյանը՝ Պանցիր 1:

Տարբեր մեդիաների, հաստիքային ստատուսչիների ու ֆեյքերի միջոցով տարաբնույթ տեղեկություններ են հաղորդում, ըստ որոնց՝ մենք վաղուց պետք է պարտված լինեինք, իսկ Արծրունը երեկոյան՝ ժամը 22:00-ին, գալիս է և ջարդուփշուր անում նրանց տեղեկատվությունն ու դրա արդյունքում կառուցված թեզերը: Կարելի է ասել, որ Հովհաննիսյանը դարձել է ՀՀ քաղաքացիների քնելու հովանավորը:

Երեկվա հարցազրույցի ժամանակ առանձնապես գաղտնիք չի բացահայտվել: Բոլորն էլ տեսնում են, որ 40 օր ընթացող պատերազմի ընթացքում հայկական բանակը հիմնականում ռազմամթերքի պակասի խնդիր չի ունենում: Այո, օդում կան խնդիրներ, բայց պետք է հաշվի առնել, որ դա առաջացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի բացահայտ աջակցության շնորհիվ: Այսինքն՝ դրա մեջ մեղավորություն չունեն ո՛չ նախկին և ո՛չ էլ գործող իշխանությունները:

Սերժ Սարգսյանի գրասենյակը չպետք է վատանար, հակառակը՝ պատեհ առիթ էր ցուցադրելու, որ իրենք նույնպես համախմբված են ընդհանուր հաղթանակի շուրջ: Կարելի էր մեկ տողով արձանագրել, որ իրենք միայն ուրախ են զինամթերքի համալրման իրողությունից: Բայց արձագանքը, որ եկավ գրասենյակից, միայն մեկ բան է հուշում՝ մերժված շրջանակները ավելի շատ մտահոգված են իրենց անձով, քան Հայաստանի ապագայով:

Էլ ավելի անհասկանալի է քոչարյանական շրջանակների վայնասունը: Արծրուն Հովհաննիսյանն ընդհանրապես չի անդրադարձել Քոչարյանի կառավարման տարիներին: Միայն կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի արձագանքը, եթե ներկայացվի նրա օրոք ձեռք բերված զինամթերքի պատկերը: Ամեն դեպքում, եթե մի օր որոշվի դա էլ անել, ապա մարդասիրական կանոնները պահանջում են, որ անելուց առաջ Քոչարյանի տան դիմաց մի քանի բրիգադ շտապօգնության մեքենաներ ուղարկվեն:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2567 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ