...

Նշանակեք սուպեր փոխվարչապետ

Նշանակեք սուպեր փոխվարչապետ

Մամուլը գրում է, որ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Գուցե չարժեր անդրադառնալ թեմային, քանի դեռ չկա պաշտոնական հաստատում, բայց Քյարամյանի նշանակումները այս կամ այն պաշտոնին այնքան հաճախ են լինում, որ կարող է անգամ չհասցնենք ֆիքսել, թե ինչպես նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, իսկ այնուհետև՝ ազատվեց:

Շուտով այդ երիտասարդի CV-ն ավելի երկար կլինի այն մարդկանց CV-ից, որոնք իր տարիքի երկու անգամի չափով աշխատանքային գործունեության ճանապարհ են անցել:

Երկու տարվա ընթացքում երիտասարդը հասցրել է դառնալ Վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավար, Գլխավոր դատախազի տեղակալ, Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ պետ և կրկին Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ:

Եթե Քյարամյանը այդքան ուժեղ կադր է, տիրապետում է ուժային կառույցների աշխատանքի ամբողջ սպեկտրին, նշանակեք փոխվարչապետ՝ ուժային կառույցների համակարգող:

Եթե Քյարամյանը այդքան ձախողված կադր է, որ ոչ մի տեղ չի կարողանում գոնե մի քանի ամիս աշխատել, հեռացրեք պետական ծառայությունից, թոշակ նշանակեք, միայն թե վնաս չտա:

Ամեն դեպքում մի լուծում ընտրեք, այլապես շուտով բյուջեում առանձին տող սահմանելու կարիք կլինի: Իսկ տողը կկոչվի Արգիշտի Քյարամյանի պաշտոնի ցուցանակների վրա արված ծախս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   757 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ