«Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը գրել է. «Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ՝ Առողջապահության և Պաշտպանության նախարարություններին:
Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար:
Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:
Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»:
«ՉԻ». Սենց էլ անորոշ վիճա՞կ: Ամեն ինչ ասել է, բացի ամենակարևորից՝ թե հատկապես որ պաշտպանության նախարարն է այդ տեխնիկան վաճառել: Ունենք երկու տարբերակ. ա) Դավիթ Տոնոյան, բ) Արշակ Կարապետյան:
Եթե դիմենք դահլիճի օգնությանը, ապա մի 95 տոկոսը հաստատ Դավիթ Տոնոյանի անունը կտա: Իսկ եթե զանգ ընկերոջը, ապա բարդ է, քանի որ «Պատրոն Դավոն» նստած է: 50-50-ն անիմաստ է, քանի որ այսպես թե այնպես 50-50 է:
Բայց ավելի հավանական է, որ խոսքը Դավիթ Տոնոյանի մասին է: Որովհետև ինքը նստած է՝ մի շարք մեղադրանքներով: Մի հատ ավել, մի հատ պակաս, դրանից բան չի փոխվելու:
Ու հետաքրքիր է, թե ինչու է այս ամերիկահայը, որին չենք ճանաչում, հիմա գրում այս մասին: Չէ, լավ, դավադրապաշտական տեսությունները մի կողմ թողնենք, տեսնենք՝ ինչ է լինում: