...

Նինան շատ խնդրեց

Նինան շատ խնդրեց

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, թե «հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է, վախենալով իր աթոռի համար, դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել արժանապատիվ հայորդի Ռուբեն Վարդանյանին»։

Արժանապատիվ հայորդի Արշակ Կարապետյանը, որը, չգիտես ինչու, իր ուղերձը հղել է ռուսերեն, ժամանակին նաև հետախուզության վարչության պետ է եղել, հետևաբար՝ չի բացառվում, որ իսկապես էլ «հավաստի տեղեկություններ ունենա»։ Բայց խնդիրը դա չէ։ Փաստորեն՝ ըստ նրա, Ալիևը Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու ոչ մի մտադրություն չուներ, մտքով անգամ չէր անցնում նման ստոր քայլի գնալ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր խնդրել՝ «խաթրից դուրս չեկավ»․․․ 

Ու այս խելքով էլ որոշել է մտնել քաղաքականություն։ Ի՞նչ ասենք, եթե պաշտպանության նախկին նախարարի ունեցած «կոմպրոմատներն» այս մակարդակի են՝ ավելի լավ է բլոգ բացի ու պատրաստվի Երևանի ավագանու հաջորդ ընտրություններին։

ՎԱՐԿԱՆԻՇ

   623 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ