...

Համահայկական ծոծրակն էլ վատիկը չի

Համահայկական ծոծրակն էլ վատիկը չի

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ:

«ՉԻ». Ինչ է ասված հայտարարությունում, կարևոր չի, շաբլոն ազգափրկիչ մտքեր են, ուղղակի մեր ճակատին գրած է, որ ճակատների պակաս չպիտի ունենանք:

Ով չի ալարում, ճակատ է բացում, սարքում, հիմնում: Մեկը դիմադրության ճակատ է ստեղծում, մյուսը՝ ազգային, երրորդը՝ հայկական, դե, էս մեկն էլ՝ համահայկական: 

Բայց որ սրանց հարցնես, թե ինչի՞ հենց ճակատ, այլ ոչ թե ծոծրակ, չանա, կզակ, կամ գոնե դոշ, չեն կարող բան ասել: Շատ-շատ պիտի ասեն. դե, ճակատը պինդ է: 

Ժամանակին դաշնակներից մեկն ասել էր. Հայաստանը ոչ թե չորս սահման ունի, այլ չորս ճակատ: Մարդը ճիշտ էր ասում, չէինք հավատում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ