ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանը, ասել է. «Ինձ չէր գոհացնում Արշակ Կարապետյանի կադրային քաղաքականությունը. Պապիկյանն այդ հարցում իրեն ազատ կզգա»:
«ՉԻ». Բայց ասեք՝ ինչքան լավ մարդ էր Գալուստ Սահակյանը: Դոբրիի մեջ ձյաձյա էր: Հումորով, միշտ հասանելի լրագրողների համար, նույնիսկ իր թևավոր, հռչակավոր մտքերի մեջ չարություն չկար, անկեղծ, սրտից բխող «լյապեր» էին: Իսկ մենք նրան անուն էինք կպցնում, բաներ-մաներ գրում:
Հիմա մեր սիրտը Գալուստ Սահակյան է ուզում: Թե չէ ամեն օր Հովիկ Աղազարյանի մտքերը կարդալուն ոչ մի սիրտ չի դիմանա: Վիձիծե լի, մարդը հերիք չէ՝ տեղյակ էր Արշակ Կարապետյանի կադրային քաղաքականությունից, մի հատ էլ դա իրեն չէր դզում: Այդպես էլ եղել է, գնացել է Փաշինյանի մոտ, ասել՝ վարչապետ ջան, ինձ հեչ չի գոհացնում Արշակ Կարապետյանի կադրային քաղաքականությունը: Արի դու Պապիկյանին նշանակի, այ սենց տղա է:
Դե, խեղճ Նիկոլն ինչ պիտի ասեր. ստիպված լսել է ժողովրդի ձայնը:
Արա, բայց Գալուստն ինչ կարգին մարդ էր: