...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Նիկոլ Փաշինյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Նիկոլ Փաշինյանի հետ

Բարի երեկո, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է: Այսօրվա մեր խաղի մասնակիցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Բարև ձեզ, պրն Փաշինյան:

-  Էս... բանը... մի րոպե:

- Կներեք, ի՞նչ եք անում, ինչի՞ եք աթոռի վրա թռչկոտում:

- Աթոռի որակն եմ ստուգում:

- Դա կարող եք խաղից հետո ստուգել, իսկ հիմա եթե պատրաստ եք, սկսենք խաղը: Հիշեցնեմ, որ 5 հարցի ճիշտ պատասխանելու դեպքում կշահեք առնվազն 5000 դրամ, 10 հարցի դեպքում՝ 100000, իսկ գլխավոր մրցանակը 1 միլիոն դրամն է: Պատրա՞ստ եք:

-    Քայլեցինք... ըըը, գնացինք:

-    Եվ այսպես, սկսում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը Նիկոլ Փաշինյանի հետ: Հարց 1-ին. Որքա՞ն է կազմում Հայաստանի տարածքը. ա) 40 հազար ք/կմ, բ) 11 հազար ք/կմ, գ) 29,847 ք/կմ, դ) 367 հազար ք/կմ:

-    Եթե խաղին մասնակցեի մինչև 2020 թիվը, երևի կասեի տարբերակ «ա»: Գիտե՞ք, դժվար է այս հարցին պատասխանել, շատ անորոշ է, չի՞ լինի՝ տարվա վերջում ասեմ: 

- Ոչ, հարցերին պետք է հիմա պատասխանել:

- Եկեք դիմենք դահլիճի օգնությանը:

- Եվ այսպես, դահլիճի օգնությունը: 53 տոկոսը պատասխանել է տարբերակ «գ», 21 տոկոսը՝ «ա», 26 տոկոսը՝ տարբերակ «դ»:

-    Էս թվերը ի՜նչ էլ նման են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Լավ, տարբերակ «ա»:

- Ճիշտ է, 100 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Ավարտեք հայտնի թատերագետ Կոնստանտին Ստանիսլավսկիի հայտնի խոսքը. «Թատրոնը սկսվում է...»: ա) ցնցուղից, բ) կախիչից, գ) տենդերից, դ) ծորակից:

- Բայց ինչի՞ մենակ թատրոնը: Չգիտեմ՝ ով ոնց, բայց իմ համար ամեն ինչ սկսվում է կախիչից: Երևի Ստանսիլավսկին էլ, երբ հիմնադրել է թատրոնը, առաջինը կախիչներն է ստուգել, դրա համար է տենց ասել: Տարբերակ «բ»:

- Հըմ, ճիշտ է, 200 դրամ շահեցիք: Երրորդ հարցը. Ե՞րբ է Արցախը ճանաչվել Ադրբեջանի տարածք: ա) 1988թ., բ) 1991թ., գ) 1997թ., դ) 2023թ.:

- Դե, էս հեշտ հարց է: Տարբերակ «ա», «բ», «գ»: 

- Չեղավ, խաղի կանոններով դուք միայն մեկ տարբերակ կարող եք ընտրել: 

- Յա, բայց ո՞նց: Հաստատ հիշում եմ... լավ, եկեք օգտվենք «զանգ ընկերոջը» հնարավորությունից:

- Լավ, եկեք, ո՞ւմ ենք զանգում:

- Ալեն Սիմոնյանին: Ալո´, Ալե՞ն, ես հիմա «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»... ի՞նչ, ախպերդ է ուզո՞ւմ, չէ, էդ հետո, դու էն ասա, Արցախը ե՞րբ է ճանաչվել Ադրբեջանի տարածք: Ի՞նչ, 2016-ի՞ն, բայց ստեղ տենց տարբերակ չկա: Ասեմ, ավելացնե՞ն: Չէ, կանոններով չի թույլատրվում, ուրիշ թիվ ասա. 1988, 1991, 1997... սրանցից որը պատահի՞: Եղավ: 

Լավ, եկեք... նու, լավ, թող լինի տարբերակ «ա». 1988:

- Ցավոք, դա սխալ պատասխան էր: Ճիշտը տարբերակը «դ»-ն էր. 2023:

- Ի´, էս դու քեզ Լավրովի տեղ ե՞ս դրել, նենց չանես, անցանկալի անձ սարքեմ, չագուճը գլխիդ կտամ, արա´...

- Լավ, լավ, հանգստացեք, պրն Փաշինյան, ձեր դիտողությունները լայվով կներկայացնեք, իսկ մեր հաղորդումն ավարտված է, ցտեսություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ