...

Ո՞վ էր ձեզ խանգարում

Ո՞վ էր ձեզ խանգարում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում ասել է. «Կոռուպցիան, այնուամենայնիվ, հաղթահարված չի: Տեսնում ենք տարբեր քաղաքական պրոցեսների մեջ ներգրավված մարդիկ, որոնք այսպես թե այնպես մի օր պիտի պատասխան տան՝ այդ հսկայական անշարժ գույքը ինչի հետ է կապված, երբ որ դա չի բացատրվում որևէ բիզնես միջավայրի ներգրավվածությամբ: Դա այն հիմնական խոչընդոտն է, որը թույլ չի տվել զարգացում ապահովել ավելի արագ ու հաղթանակ կերտել»:

«ՉԻ». Ենթադրում ենք՝ Անդրանիկ Քոչարյանը նկատի ունի առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին, որոնց ունեցած միայն անշարժ գույքով կարելի էր Աղետի գոտու հարցը լուծել:

Բայց Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործընթացներին սկսել է ակտիվ մասնակցել միայն վերջին մեկ տարին, ավելի ճիշտ՝ պատերազմից հետո: Իսկ մինչև այդ ո՞վ էր իշխանությունների ձեռքը բռնել, որպեսզի պայքարեն կոռուպցիայի դեմ, պատասխանատվության ենթարկեն իրենց ասած՝ հսկայական անշարժ գույքի համար: Ո՞վ է խանգարել. Քոչարյանը չէր կարող խանգարել, նստած էր, Սերժ Սարգսյանը չէր կարող խանգարել, իր տանն էր նստած, մնացածներն էլ ոնց որ թե դեմ չէին, որ պատժեք թալանչիներին: Մեծ մասը՝ ընդհակառակը, պահանջում էր, որ պատժեք:

Բան չեք արել: Հիմա եկել, թե բա՝ էդ թալանչիները չեն թողել զարգանանք, մի հատ էլ հաղթանակ տանենք: Ավելին ասենք. այդ բոլոր թալանչիներին վերակենդանացրին: Այստեղ, այնտեղ փախած էին, բոլորն այսօր ետ են գալիս: Որ ուզում եք իմանալ, նախկինները պետք է շնորհակալ լինեն այս իշխանություններին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ