...

«Ոչ»-ի խրամատավորները

«Ոչ»-ի խրամատավորները

Գորիսում կայացած «Այո»-ի հավաքի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը շատ դիպուկ է բնորոշել Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընդհանրական պատկերը։ Նրա խոսքով, այսօր ժողովրդին հայտնի է «Այո»-ի ու դրա կողմնակիցների դեմքը։ 

Դրանք այն քաղաքական ուժերն ու մարդիկ են, որոնք հանրապետության տարբեր բնակավայրերում հանդիպում են քաղաքացիների հետ, բացատրում հանրաքվեի անցկացման անհրաժեշտութունն ու էությունը, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված քաղաքական ու իրավական համապատկերը, «Այո» ասելու իմաստն ու նպատակը։

Իսկ ո՞վ կամ ո՞վքեր են «Ոչ»-ի դեմքը։ Հանրային նշանակության ու ընկալման առումով «Ոչ»-ը դեմք չունի։ Այն իմաստով չունի, որ «Ոչ»-ի կողմնակիցները չեն հանդիպում ժողովրդի հետ, քաղաքացիներին չեն բացատրում իրենց դիրքորոշումն ու մոտեցումները Սահմանադրական հանրաքվեի ու ընդհանրապես խնդրո առարկայի վերաբերյալ, չեն ասում, թե ինչու պետք է ընտրողը «Ոչ» ասի հանրաքվեի օրը։ 

Մեծ հաշվով, ժողովուրդը չգիտի, թե ովքեր են «Ոչ»-ականները, քանի որ, ինչպես ասացինք, նրանք դեմք չունեն, անդեմ են։

Պաշտոնապես գրանցվել է «Ոչ»-ի նախընտրական շտաբ, ձևավորվել է թիմ, սակայն հանրության գերակշիռ մեծամասնությունը ծանոթ չէ նրանց հետ։ Այս մարդիկ համարձակություն չունեն հավաքներ կազմակերպել, խոսել քաղաքացիների հետ, քանի որ լավ հասկանում են՝ իրենց ասելիքը որևէ կապ չունի ժողովրդի մտածումների ու ցանկությունների հետ։ 

Այս մարդիկ հանրահավաքներ կազմակերպելու ոչ միայն համարձակություն, այլև հնարավորություն էլ չունեն, որովհետև այդ հնարավոր հավաքները ի սկզբանե լինելու են տապալված ու դեմք չեն ունենալու։

Նեղ իմաստով, իհարկե, «Ոչ»-ը դեմք ունի։ Այդ դեմքը նախկին մեժված իշխանական համակարգն է՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նրանց սակավաթիվ կողմնակիցներով, տարատեսակ սպասարկուներով, «գրդոնչիներով» ու հաճախորդներով։

Իհարկե, այս մարդիկ «Ոչ»-ի քարոզ անում են, սակայն անում են ժողովրդից թաքնված, իրենց թաքստոցներից ու խրամատներից։ Հրայր Թովմասյանի համար փորված խրամատն այս մարդկանց հիմնական զինամիջոցն է։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ