...

Ողջունում ենք պարոն Աշոտյանի հետին խելքը

Ողջունում ենք պարոն Աշոտյանի հետին խելքը

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ես մեկ լուծում եմ տեսնում, որպես շանս, որպես հնարավորություն՝ նվազեցնելու նոր կորուստները և պետություն փրկելու: Հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը քիչ իրատեսական է, բայց գրեմ, ընգծելով, որ սա իմ անձնական կարծիքն է: Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ: Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով ընդդիմության հետ, այլ թեկնածու է առաջարկում Արմեն Սարգսյանին վարչապետ նշանակելու համար: Այդ թեկնածուն չպետք է լինի ՔՊ-ից, այլ մաքսիմալ չեզոք և հեղինակավոր (անուններ կարելի է քննարկել): Ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն, որի աշխատանքի շնորհիվ փորձում ենք չեղարկել կապիտուլյանտի տված խոստումները, փորձում ենք վերականգնել ազգային համերաշխությունը, նոր էջից սկսում ենք աշխատել Մոսկվայի և աշխարհի հետ: Մեկ տարուց Ազգային Մոբիլիզացիայի կառավարությունը նախաձեռնում է նոր ընտրություններ»: 

«ՉԻ». Ափսոս, որ Արմեն Աշոտյանն այսքան ուշ է հասկացել Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու արժեքը: Այնինչ դա պետք էր անել ընտրություններից առաջ: Թե՛ իր անմիջական շեֆը՝ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը առանց սեթևեթանքի պետք է ընդունեին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը: Դրան պետք է նպաստեին նաև Արմեն Աշոտյանը և մյուս քիչ թե շատ ուղեղ ունեցող ընդդիմադիրները: Չարեցին: Ճիշտ հակառակը, առաջարկի բացահայտումից հետո անհոդաբաշխ արդարացումներով հանդես եկան:

Բայց եղածը եղած է: Լրջանալու պահը, ինչպես միշտ, բաց են թողել: Ազգակործանը նվաճել է իշխանությունը՝ Հայաստանը փաստորեն զրկելով իշխանությունից:

Այնուամենայնիվ, ողջունում ենք պրն Աշոտյանի հետին խելքը: Մնում է, որ իր կուսակիցներն ու դաշնակիցներն ընկալեն ասվածը և անեն ամեն ինչ՝ պատուհասից ազատվելու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ չարիք է, քան մեզ դրսից սպառնացող բոլոր վտանգները: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ