...

Որսագողը՝ բնապահպան. Aliqmedia.am

Որսագողը՝ բնապահպան. Aliqmedia.am

Նոյեմբերի 15-ին Արենի համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել եւ ամանորյա միջոցառումներ կազմակերպելու, բյուջեի 2021 թվականի երրորդ եռամսյակի կատարողականի, մի քանի այլ հրատապ հարցերի թվում քննարկել նաեւ Գնիշիկ բնակավայրի արոտավայրերը մրցույթային կարգով վարձակալությամբ հատկացնելու հարցը, գրում է Aliqmedia.am-ը:

Ավագանին որոշել է Արենի համայնքում վայրի բնության, կենդանական աշխարհի եւ բուսականության պահպանման ծրագրեր իրականացնելու նպատակով մրցույթով վարձակալությամբ հատկացնել Արենի խոշորացված համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 404 հա եւ Գնիշիկ բնակավայրի շուրջ 2720 հա տարածք (ամենափոքր հողակտորը՝ 7 հա, ամենամեծը՝ 650 հա):

Ինչպես տեղեկացանք համայնքի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանից, նշված տարածքները հիմնականում արոտավայրեր են, որտեղ արածում են նաեւ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերը: Նրա պնդմամբ բեզոարների մի քանի մեծ հոտ է հանդիպում տարածքում: Ասել է թե՝ տարածքը վտանգված վայրի կենդանիների ապրելավայր է:

Սիմոնյանից տեղեկացանք նաեւ, որ տարածքների նկատմամբ հետաքրքրություն է հայտնել «Բեզոար» բնապահպանական հիմնադրամը, և ավագանին քննարկել ու որոշել է մրցույթային կարգով տրամադրել տարածքները: «Բեզոար» հիմնադրամը ստեղծել է Գագիկ Ծառուկյանը` էնդեմիկ կենդանիների պոպուլյացիաների վերականգնման նպատակով: Կազմակերպությունը ցանկանում է Գնիշիկի տարածքում իրականացնել բնապահպանական ծրագիր՝ ուղղված բեզոարյան այծերի պահպանությանն ու վերարտադրությանը, սակայն թե ինչպես, ինչ միջոցառումներով, հայտնի չէ: Իրենք չեն էլ պահանջել որեւէ ծրագիր:

«Բեզոար» հիմնադրամը նախկինում շուրջ երեք տարի Գնիշիկ բնակավայրից տարածքներ է վարձակալել, պայմանագիրը հետո չի երկարացվել: Վերջին 1,5 տարում, պայմանավորված համավարակով եւ այլ պատճառներով, վարձակալության նոր պայմանագիր չի կնքվել:

Վայոց ձորում երեք խոշոր կազմակերպություն կա, որոնց նպատակը վայրի տեսակների, հատկապես վտանգված տեսակների, դրանց ապրելավայրերի, էկոմիջանցքների պահպանությունն է: Մրցույթին, սակայն, դիմել է միայն «Բեզոար»-ը:

Հոդվածն ամբողջությամբ՝ Aliqmedia.am-ում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ