...

Օրվա, չէ, տարվա կադրը

Օրվա, չէ, տարվա կադրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Սարգսյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից ու նշանակվել ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ:

«ՉԻ». Էս, բանն է, էլի, ինչ են ասում, փոխհատուցում են Հրաչյա Սարգսյանի կրած բարոյական վնասները, երբ նրան հանեցին Երևանի քաղաքապետի պաշտոնից:

Երևի կանչել են, ասել՝ Հրաչ ջան, որ նեղանալ չլինի, ըհը, սենց թափուր պաշտոններ կան, մատդ որի վրա դնես, նշանակում ենք:

Թափուր պաշտոնների ցանկը հանել են, դրել դեմը. ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար, ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի 2 տեղակալ: Էս ինչ որ նշում ենք, բոլորը թափուր պաշտոններ են: Ընդ որում, Գլխավոր շտաբի պետը արդեն 2,5 տարի է, ինչ 2 տեղակալ չունի:

Հրաչյա Սարգսյանն էլ, խելոք տղա է երևում, եթե այսքանից ընտրել է ՀՀ փոխնախարարի պաշտոնը: Անշառ գործ է, մենակ երկու ամիսը մեկ պիտի լրագրողների հետ շփվի, ոչինչ, փորձ ունի, տակից դուրս կգա:

Էս համ էլ զգուշացնում են Պապիկյանին, ասում՝ նայի, հա, խելոք չմնաս, Հրաչյա Սարգսյանն ավտոմատ նախարար կդառնա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1061 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ