...

Ուղեղլամիշ

Ուղեղլամիշ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է հետևյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի և հանձնվի սեփականատիրոջը, հայտնում է Armlur.am-ը:

«ՉԻ». Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, իսկական է: Այսինքն՝ մարդը 100 հազ. դոլարով տուն կառուցելու համար պետք է բանկից վարկ վերցնի: Բանկը 25 հազար է տալիս: Ու պրծ:

Ինչի՞ պրծ, որովհետև Գևորգ Պապոյանը մաթեմատիկայի հետ խնդիր ունի: Էլ չասած՝ տրամաբանության: Որովհետև 25 հազարով շատ-շատ կառուցես տան կարկասը, դրանից հետո, ըստ պատգամավորի, մնացած 75 հազար դոլարի շինարարության ծախսը պիտի շինարարական ընկերությունը հոգա: Ավարտի, վերջացնի, նոր բանկից այդ գումարը ստանա: Օրինակ՝ 2 տարի հետո: 

Թե որ շինարարական ընկերությունը կգժվի՝ նման պայմաններով աշխատի, Գևորգ Պապոյանը դժվար թե պատասխանի: Ուղղակի բոլոր ընկերությունները կհրաժարվեն աշխատել: 

Բայց ամենահետաքրքիրը, թե սրանց մոտ ո՞նց են նման գաղափարներ ծնվում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ