...

Ուրիշ պատիվ ունեցող չունե՞ք

Ուրիշ պատիվ ունեցող չունե՞ք

««Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը»:

Հայտարարության հեղինակը Արթուր Վանեցյանն է:

«ՉԻ». Օրինակ՝ Վանեցյանը ինչպե՞ս կգնահատի, եթե մի օր Փաշինյանը հայտարարի, որ ժամանակավոր իշխանությունները իրավունք չունեն ստորագրելու միջպետական պայմանագիր, որը կարող է փոխել Հայաստանի սահմանները:

Հիմա նույնը իր հետ է տեղի ունենում: 2018 թվականի ընտրություններից առաջ, իշխանությունները ուժերի գերլարմամբ կրկին բանտ ուղարկեցին Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ դա տեղի ունեցավ հայտնի ձայնագրությունների հրապարակումից երկու ամիս անց, երբ հայտնի դարձավ, որ այն ժամանակ ԱԱԾ պետ Վանեցյանը ակտիվորեն բանակցությունների մեջ է ներգրավված դատավորների հետ, որոնք պետք է որոշեին Քոչարյանի կալանքի հարցը:

Լավ, այդ «Պատիվ ունեմ»-ում ուրիշ պատիվ ունեցող չկա՞, որ նման դեպքերում արձագանքի: Վանեցյանի դեպքում չափազանց ծիծաղելի է դառնում, որովհետև ինքը նույն բանը ժամանակին արել է, պարզապես՝ մի փոքր փնթի: Նկատի ունենք, որ լինելով ԱԱԾ պետ՝ գաղտնալսվել է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   657 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ