ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության: Չզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար»:
«ՉԻ». Էս աղջկա կենսագրությունը պատգամավորների թվում ամենակարճերից մեկն է: Կենսագրության մեջ նշված է, որ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (ուժըս) ու մեկ էլ, որ 2018թ. փետրվար-հունիս ամիսներին մասնակցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և Եվրոպական խորհրդարանի վերապատրաստման ծրագրերին:
Բան չունենք ասելու, վռազ երևում է, որ շատ լավ վերապատրաստվել է: Ակնհայտ է, որ Հայ դատի ծրագրերը ահագին երիտդաշնակների աչքեր են բացել, և նրանք հասկացել են, թե 21-րդ դարում ինչ մունդառ տեխնոլոգիաներ են կիրառում իշխանությունները դաշնակների տեղաշարժը ֆիքսելու համար:
Կներեք, բայց պետք է ավարտենք. ոնց որ մեր գլխավերևում արբանյակ հայտնվեց, իջնենք պադվալ, մինչև ռադը քաշի: