...

Ռոբին տվեց, անցավ

Ռոբին տվեց, անցավ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն միության իմ ընկերները ժամը 15։00-ին ակցիա են նախատեսել իրականացնել Կառավարության շենքի դիմաց: Ակցիայի կազմակերպիչների հետ կապ են հաստատել ոստիկանությունից ու ասել, որ եթե ակցիայի ընթացքում օգտագործվի բարձրախոս (ռուպռ)՝ մասնակիցներին բերման կենթարկեն»:

«ՉԻ». Եթե դաշնակ պատգամավորը ճիշտ է ասում, ապա սա մեզ խորհրդային մի անեկդոտ է հիշեցնում:

Գաղութի պետը բանտարկյալներին հավաքում է և հայտարարում. «Վաղը՝ հոկտեմբերյան մեծ հեղափոխության առթիվ բոլորին թեյ կմատուցվի»:

Կալանավորներից մեկը հարցնում է. «Իսկ թեյը քա՞ղցր է լինելու»:

«Յա, չէ մի չէ, մի հատ էլ զավարկա կուզեք»,- պատասխանում է պետը:

Հիմա տարիներ շարունակ բարձրախոսի հետ սերտաճած իշխանությունները բողոքի ակցիա իրականացնողներին արգելում են բարձրախոս օգտագործել: Այսպիսի բան լսած չկայինք: Այսինքն՝ Քոչարյանի օրոք եղել են դեպքեր, երբ թույլ չէին տալիս բարձրախոս օգտագործել: Բայց ոչ թե արգելում էին, այլ գալիս ու բարձրախոսը առգրավում էին, խլում դրանով խոսողի ձեռքից: Առանց որևէ խոսք ասելու, առանց հիմնավորելու: Ուղղակի՝ չորով:

Իսկ հիմա դա համարյա պաշտոնապես է արվում: Բայց էլի առանց որևէ հիմնավորման: Ինչը աննախադեպ առաջընթաց է: Ենթադրում ենք՝ հաջորդ ակցիային ոստիկանությունից կզգուշացնեն վանկարկումներ չանել: Հետո կարգելեն բարձր խոսել: Հետո՝ խոսել: Հետո՝ երկար կանգնել: Հետո՝ կանգնել: Եվ այսպիսով, մենք կունենանք ակցիաներ, երբ ցուցարարը կգա, մի վայրկյան կկանգնի կառավարության շենքի առջև, կնայի վերևի պատուհաններին ու կհեռանա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   930 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ