...

Պահանջվում է քյարթու լրագրող

Պահանջվում է քյարթու լրագրող

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ՔՊ-ականներն իրավունք չունեն խոսելու Հոկտեմբերի 27-ի մասին, որովհետև այդ ժամանակ եղել են 10-12 տարեկան, իսկ ինքն առաջին վայրկյանից մինչև ահաբեկիչներին ԱԱԾ նկուղ տեղափոխելը ներկա է եղել խորհրդարանում:

«ՉԻ». Ծը-ծը-ծը... լավ չեղավ: Մենք էլ հենց այսօր ցանկանում էինք խոսել 1920 թվականի Ալեքսանդրապոլի կապիտուլյացիայի մասին, որը ստորագրելով՝ դաշնակները Հայաստանի կեսը՝ Զանգեզուրով-բանով, հանձնեցին թուրքերին, որից հետո հանգիստ խղճով, հերոսաբար փախան Հայաստանից: Բայց ստիպված ենք չգրել այդ մասին, քանի որ այդ ժամանակ ծնված չենք եղել: Շատ, շատ ափսոս, լավ, փաստարկված նյութ էր լինելու:

Լավ, տեսնենք՝ ինչ լրագրող ունենք, որի 16 տարին 1990-ականներին լրացել էր, ասենք՝ մի հատ «Դրո» կառույցի մասին գրի: Մեկը կա, փառք աստծո, կակ ռազ 1994թ. դեկտեմբերի 30-ին հասցրել է հասունության վկայական հանել, բարոյական իրավունք ունի թեմայի մասին գրել:
Քանի շուտ է, պետք է հերթով գրենք 1990-ականների սկզբների աղմկոտ սպանությունների, հոկտեմբերի 27-ի, սկաուտների, Նաիրի Հունանյանի, Ալիկ Հարությունյանի, Բագրատ Եսայանի և այլ դեմքերի մասին: 

Թե չէ հեսա որ երիտասարդ լրագրողների նոր սերունդը գա, որոնք համարյա ծնված չեն եղել այդ տարիներին, նշված թեմաներին էլ չենք կարող անդրադառնալ: Իհարկե, կարող ենք նախկին, քյարթու լրագրող Աղվան Վարդանյանին էլ խնդրել, որ հոկտեմբերի 27-ի մասին հետաքրքիր բաներ հայտնի, բայց դե դժվար նա «պալիտ» անի իր կուսակցական ընկերներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   998 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ