...

Փանոս ջան, էս խելքով ո՞ւր ես գնում

Փանոս ջան, էս խելքով ո՞ւր ես գնում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրում է. 

«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:

«ՉԻ». Միայն այս գնահատականը կարող է փաստել՝ Վանեցյանը ոչ միայն ձախողեց ԱԱԾ աշխատանքը, այլ նաև ձախողելու է քաղաքական գործունեությունը:

Պետության ղեկավարներին գաղտնալսել թույլ տալը ազգային անվտանգությանը սպառնալիք չէր: Տասնյակներով հանցագործներին «կորցնելը» և նրանց թույլ տալը հանրապետությունը լքել ազգային անվտանգությանը սպառնալիք չէր: Օտար պետությունների հատուկ ծառայությունների շահերը սպասարկելը ազգային անվտանգությանը սպառնալիք չէր: Նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչների հետ սիլի-բիլի անելը ազգային անվտանգությանը սպառնալիք չէր: Բայց ահա գրիչը սպառնալիք է:

Այս հապճեպ հայտարարությունը գալիս է փաստելու՝ ինչպես պատահմամբ հայտնվել է ԱԱԾ համակարգում, նույն տրամաբանությամբ էլ փորձում է տեղավորվել քաղաքական դաշտում: Վարչապետին փոխելու արմատական կոչեր չեն անում անգամ քոչարյանականները՝ հասկանալով, որ իրենց համար նպաստավոր պահը դեռ չի հասունացել:

Տարրական վերլուծության արդյունքում Վանեցյանը պետք է հասկանար, որ իր այդ խոսքերով հաստատում է մեղադրանքը՝ ցանկացել է պետական հեղաշրջում կատարել, բայց ձախողել է:

Տարին նոր է սկսվել, բայց Վանեցյանն արդեն հավակնում է տարվա քաղաքական ֆալստարտի առաջին մրցանակին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2084 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ