...

Պապան ոնց որոշի, այնպես էլ կլինի

Պապան ոնց որոշի, այնպես էլ կլինի

Արմեն Աշոտյանը այսպես է արձագանքել ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին. «ՀՀԿ-ի ներսում երկրի քաղաքական օրակարգին համահունչ թեժ քննարկումներ մշտապես եղել են, կան և կլինեն: Քաղաքական կուսակցությունները քաղաքական մտքի դարբնոցներ են, հատկապես ՀՀԿ-ի նման ինտելեկտուալ, ազգային քաղաքական ուժի պարագայում, այսինքն՝ երկրի օրակարգային հարցերը չեն դադարել մեզ մոտ քննարկվել»:

«ՉԻ». Դե լավ հա, այդքան լուրջ մի վերաբերվեք կուսակցությունում սուրճ խմելուն կամ լանչին: Ձեր քննարկումներից որևէ բան կախված չէ, դուք չեք որոշելու՝ մասնակցեք ընտրություններին, թե ոչ: Վաղուց խոստովանել եք, որ ի դեմս Սերժ Սարգսյանի ունեք հայր: Ինքը ինչպես որոշի, այնպես էլ կլինի: Իսկ դա կախված է նրանից, թե ինչպես կավարտվի առևտուրը Քոչարյանի և մյուսների հետ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի «ինտելեկտուալ» բնորոշմանը: Հուսով ենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել հեռախոսով, հակառակ պարագայում դժվար թե լրագրողը կարողանար զսպեր ծիծաղը:

Եթե ինտելեկտուալ էիք, ինչո՞ւ էիք առաջին պլան բերել Շմայսին, Սաշիկին, Սեյրան Օհանյանին, Մանվել Գրիգորյանին, Թոխմախի Մհերին, Նեմեցին, Լիսկային, Փուչիկ Կարենին, Մարգարիտ Եսայանին, Լֆիկին, Չոռնի Գագոյին, Նովոյին, Հովիկ Աբրահամյանին և տասնյակ այլ նմանատիպ դեմքերի ու դեպքերի:

Ամենայն հավանականությամբ Աշոտյանը ընկել է թյուրիմացության գիրկը՝ հաշվի առնելով, որ իշխանական շատ պատգամավորների անվանում են «ուսապարկեր»: Իրեն թվացել է, որ նրանց ֆոնին ինքը կարող է պնդել, թե իրենք ինտելեկտուալ են: Ոչ, երկուսդ էլ նույնն եք, պարզապես տեղադրված եք տարբեր զամբյուղներում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1037 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ