...

Փաստորեն մաթեմատիկայի հետ էլ չունեք

Փաստորեն մաթեմատիկայի հետ էլ չունեք

«Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը:

«ՉԻ». Օրեր առաջ անդրադարձել էինք իշխանության համակիրներից ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններին գործող իշխանությունը 80 տոկոս ձայն կհավաքի: Փաստորեն գտնվեց Մելքոնյանի կլոնը: Ճիշտ է, նա հիմա գործունեություն է ծավալում հակադիր ճամբարում:

Իր այս հայտարարությամբ Վանեցյանը մի իրողություն է փաստում. որքան հեռու էր ազգային անվտանգությունից, երկու այդքան էլ հեռու է քաղաքական պայքարից:

Պարոն, եթե հանրության 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, ապա ինչո՞ւ չեք կարողանում հեռացնել: Եթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, ինչո՞ւ է ձեր հավաքներին մի քանի հարյուր մարդ մասնակցում:

Վանեցյանը չի հասկանում, որ նման գնահատականներ և թվեր հնչեցնելով ընդամենը մի բան է արձանագրում՝ հասարակությունը ուզում է, բայց ընդդիմությունը տառապում է քաղաքական իմպոտենցիայով:

Մի խոսքով, Վանեցյանը հեռու է ոչ միայն անվտանգությունից, քաղաքականությունից, այլ նաև վատ հարաբերությունների մեջ է տարրական մաթեմատիկայի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ