...

Փաստորեն օգնել եք

Փաստորեն օգնել եք

«Մենք ընտրություններին չենք մասնակցել իշխանության գալու համար». Հայկ Մամիջանյան:

«ՉԻ». Փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի սանիկի տրամաբանության, իրենք նման են այն օլիմպիականներին, որոնք Օլիմպիադային մասնակցում են ոչ թե հաղթելու, այլ պարզապես ներկա գտնվելու համար:

Երիտասարդ գործչի խոսքի ենթատեքստերը բացելու դեպքում բավական հետաքրքիր եզրահանգումների կարելի է գալ:

Գործող իշխանությունները տապալվել են գրեթե ամեն ինչում, որոշ ուժեր պնդում են, որ տապալվել ասելը մեղմ է, տեղի է ունեցել դավաճանություն, բայց հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը ընտրարշավին մասնակցել է ոչ թե հաղթելու նկրտումներ ունենալով, այլ պարզապես մասնակցել է:

Ինչ հետևություն կարելի է անել այս խոստովանությունից:

Անկախ գործող իշխանության տապալման մակարդակից, իրենք ավելի վատն են, հասարակությունը, միևնույն է, իրենց չի ընտրի, քանի որ ավելի քիչ հեղինակություն ունեն, քան տապալվածները: Ընդունեք, որ սա կարևոր ցուցիչ է:

Մի կողմից՝ դրական է, որ երիտասարդ գործիչը օբյեկտիվորեն է գնահատում իրենց ուժերը, մյուս կողմից էլ՝ մասնակցելով հիմնական քաղաքական գործընթացներին, նրանք գործող իշխանությունների համար այնպիսի մրցակիցներ են ապահովում, որոնց հաղթելը տեխնիկայի գործ է:

Փաստորեն օգնել եք: Ընդունեք, որ սա յուրահատուկ դավաճանություն է ազգային և պետական շահերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ