...

Փաստորեն ՔՊ-ի էությունը «սուխոյ ատկազն» է

Փաստորեն ՔՊ-ի էությունը «սուխոյ ատկազն» է

Անդրադառնալով այն հարցին, որ ՔՊ-ն փողով մարդկանց է բերում նախընտրական քարոզարշավին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ՔՊ-ն չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, որովհետև «դա հակասում է ՔՊ-ի էությանն ու արժեքներին», բացի այդ էլ՝ չի բացառվում, որ լինեն դեպքեր, երբ «խոսքը գովազդային հոլովակների մասով որոշակի աջակցություն ստանալու մասին է, դա բոլորովին ուրիշ վիճակ է»։

Պատկերացնո՞մ եք՝ սովորական ջեբկիրին գողության պահին բռնեն, ու նա հայտարարի, թե «ես չեմ կարող ջեբկիրություն անել, որովհետև քաղաքացիների ֆինանսական միջոցները թռցնելը հակասում է իմ էությանն ու արժեքներին»։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ այդպես է վարվում․ «նաղդ գործի վրա» բռնել են՝ ասում է «չի կարող այդպիսի բան լինել»։

Ինչ վերաբերում է «գովազդային հոլովակների մասով որոշակի աջակցությանը», ապա համաձայնվեք՝ իսկապես լավ է մտածված։ Այսինքն՝ մարդկանց, որպես «մասսովկա», վճարել են գովազդային հոլովակում նկարահանվելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես կվճարեին, օրինակ, ատամի մածուկի կամ հիգիենիկ միջադիրների գովազդային հոլովակներում նկարահանվելու համար։ Բայց այստեղ էլ հարց է ծագում՝ իսկ ո՞ւր են աշխատանքային պայմանագրերը, «որոշակի աջակցության» ՀԴՄ կտրոնները, վճարված հարկերը և այլն։ Թե՞ ՔՊ-ն Տիգրան Ավինյանի գովազդի դեպքում գերադասում է սև հաշվապահությունն ու «քյաշը»՝ անկանխիկը պարտադրելով միայն խեղճուկրակ թոշակառուներին։

ՎԱՐԿԱՆԻՇ

   641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ