«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հրահանգել է ոստիկանության աշխատակիցներին՝ նվազագույնը 3000 դրամ փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին:
Տեղեկացանք, որ վճարում կատարող աշխատակիցները պետք է վճարման կտրոնները պարտադիր կերպով ներկայացնեն իրենց վերադասին:
Փորձեցինք տեղեկությունը ճշտող մեկնաբանություն ստանալ ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեր հարցմանն ի պատասխան նշեց, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, բայց եթե զանգահարենք հինգ րոպե հետո, կպատասխանի մեր հարցին:
Անսացինք հորդորին, զանգահարեցինք և հինգ րոպե հետո, և 10, 15, 30 րոպե հետո, և այդպես շարունակ, բայց մեր զանգերը ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի՝/011/560263 հեռախոսահամարին, այդպես էլ մնացին անպատասխան:
Մելանյա Ծառուկյան