...

Ընտիր ձև է

Ընտիր ձև է

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, անդրադառնալով լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին սահմանային իրավիճակին, Սոթքի ուղղությամբ կրակոցներին, մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած դիվերսիային, ասել է. «Մեր լրատվական ծառայությունն ինտենսիվ կերպով տեղեկատվություն է տարածում: Չեմ պատասխանելու որևէ հարցի»:

«ՉԻ». Բայց էս լավ ձև է: Մեր բոլոր պաշտոնյաները կարող են այսուհետ որևէ հարցի չպատասխանել:

Օրինակ՝ ցանկացած նախարարի հարց տաս, կարող են ասել՝ դե, մեր նախարարության լրատվականը տեղեկություններ է տարածում, էլ ի՞նչ պատասխանեմ: 

Նույնը՝ պատգամավորները. ԱԺ-ն էլ լրատվական ունի: Քաղաքապետարանի ղեկավարները կարող են «պասլատ» անել լրագրողներին: Չէ, այստեղ մի քիչ չափազանցրեցինք. Տիգրան Ավինյանը հաստատ կպատասխանի, քանի դեռ Երևանի դե յուրե քաղաքապետ չի:

Ընդհանրապես, պաշտոնյաների մամուլի ասուլիսներ այլևս կարելի է չանցկացնել: Դրա փոխարեն պրես-ռելիզ պատրաստեն, ուղարկեն ԶԼՄ-ներին, հարցը փակվի: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ