ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստ համար 0025.
Ֆեյսբուքում իմ ծնունդը շնորհավորելու համար աշխատանքից ազատվել է ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանը:
Կեցցե ազատ, ժողովրդավար և հպաաաարտ Հայաստանը»:
«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց խորհրդային անեկդոտը, երբ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի ղեկավարներ Քարտերն ու Բրեժնևը վիճում են դեմոկրատիայի շուրջ: Քարտերն ասում է. մեր երկիրն այնքան դեմոկրատական է, որ ցանկացած մարդ կարող է գալ, Սպիտակ Տան առջև կանգնել ու բացականչել. «ԱՄՆ-ի ղեկավարը հիմարի մեկն է»:
Բրեժնևը պատասխանում է. մեր մոտ էլ է դեմոկրատիա: Մեր մոտ էլ, ցանկացած մարդ կարող է գալ Կրեմլի առջև կանգնել և բացականչել. «ԱՄՆ-ի ղեկավարը հիմարի մեկն է»:
Բնավ չէինք ցանկանա, որ Հայաստանում խորհրդային մակնիշի այդպիսի դեմոկրատիա լինի: Եթե Նարեկ Մալյանը ճիշտ է ասում (նշենք, որ արդեն նախկին ոստիկան Ալբերտ Ունուսյանը նրա գրառման տակ հաստատել է դա), ապա դա շատ վատ է, դա ամոթալի է:
Ոստիկանապետ Արման Սարգսյանը շատ ավելի կարևոր անելիքներ ունի, քան հետևել, թե ով ում է շնորհավորել: Ի դեպ, խոսքը վերաբերում է հենց շնորհավորանքին, լայքի դեպքում ուրիշ պահ է: Եթե հանկարծ պետական պաշտոնյան կամ ոստիկանը լայքի ինչ-որ մեկի ատելություն, ռասիզմ, ֆաշիզմ, հայհոյանք պարունակող գրառումը, այդ դեպքում աշխատանքից հեռացնելը նորմալ է: Բայց ոչ շնորհավորանքի համար:
Հա, Արման Սարգսյանին քիչ էր մնում մոռանայինք: Գավառի սպանդից հետո ոստիկանապետը պետք է ընդհանրապես օրերով չքնի, զբաղվի ոստիկանությունը «շողուլի» բերելով, ոստիկանությունը իրապես ոստիկանություն դարձնելով, Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծողներին հայտնաբերելով, ոչ թե շնորհավորանքի համար ոստիկան հեռացնելով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: