...

Գինը կասե՞ք

Գինը կասե՞ք

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը գրել է. «Քնեք... Նիկոլի հեռացումը պահանջող, ժողովրդին ընդհանուր առմամբ 12895 կիլոմետր անիմաստ քայլացրած, բայց Նիկոլին այդպես էլ անվստահություն չհայտնած «ընդդիմությունը» վաղը վերադառնում է խորհրդարան»:

«ՉԻ». Նախ, մի ճշտում. ոչ թե 12895 կիլոմետր, այլ՝ 12897: Դրել, հաշվել ենք, չի կարելի խեղաթյուրել փաստերը, նսեմացնել ընդդիմության կատարած աշխատանքը:

Բայց էականը դա չէ: Երբ «Ադեկվատի» Արթուր Դանիելյանը սկսեց քննադատության ենթարկել Քոչարյանին ու նրա սատելիտներին, ֆեյսբուքում մի իսկական գրոհ սկսվեց նրա դեմ, որն արտահայտվում էր նաև նրա գրառումներին «ջղային» սմայլիկներ դնելով: Ու այդ սմայլիկներ տեղադրողների 99 տոկոսը... վիետնամցիներ էին: Այսինքն՝ ֆեյքեր էին: 

Հատուկ ծառայություններ կան, ծրագրեր, որոնց վճարելով, կարող ես սմայլիկներ պատվիրել. սրտիկ, ղժժոց, ջղային: Այդպես էին քոչարյանականները պայքարում իրենց քննադատողների դեմ: Դե, բանավիճելու ունակություն չունեն, հակափաստարկներ ներկայացնելը մի քիչ զոռ գործ է, բայց փող ունեն, կարող են վճարովի ֆեյքերի օգնությանը դիմել:

Հիմա նույնը Նարեկ Մալյանի գրառման դեպքում է: Գրառման վրա «ջղայնացել է» 2 հազար օգտատեր, որոնց 90 տոկոսը նորից Վիետնամից է կամ ասիական այլ երկրներից: Կարելի է ասել՝ նույն ֆեյք արտադրող ընկերության ծառայություններից են օգտվել: Կամ էլ Վիետնամում Քոչարյանի ֆան-կլուբ է գործում, որի անդամները ուշադիր հետևում են, որ իրենց վոժդին մեկը հանկարծ բան չասի, հակառակ դեպքում դնում, այ սենց «սմայլախեղդ» են անում:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ