...

Առանց ակնոց ավելի լավ է երևում

Առանց ակնոց ավելի լավ է երևում

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Լուսանկարում այն պահն է, երբ ես հայտարարում եմ, որ ԱԺ-ում ընդդիմություն չեմ տեսնում:

Այս խոսքս լրագրողներից մեկը փոխանցում է պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ով ի պատասխան ինձ խորհուրդ է տալիս ակնոց դնել»:

«ՉԻ». Նու, դատելով լուսանկարից, Նարեկ Մալյանն այսպես թե այնպես ակնոց դնում է: Չգիտենք՝ Գեղամ Մանուկյանի խորհրդով է դնում, թե ավելի վաղուց, բայց ընդդիմադիր պատգամավորը պետք է նոր խորհուրդ կտա: Օրինակ՝ կոշիկ հագնել կամ փողկապ կրել: 

Իսկ մենք էլ Գեղամ Մանուկյանին խորհուրդ կտանք խոշորացույցով զինվել և մեզ ցույց տալ, թե այդ երբ է Դրոն, Մոսկվայի բանտում նստած, Ստալինին ձեն տվել, թե արի հետս նարդի խաղա: 

Բոլոր դեպքերում, մենք էլ սկսենք ակնոց կրել, մի հարյուր անգամ վերջին ամսում գրել ենք, որ ընդդիմություն չկա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   900 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ