...

Հայրենիքի ու գույքի փրկության կոմիտե

Հայրենիքի ու գույքի փրկության կոմիտե

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը գրել է. «Իսկ ինձ ցույց կտա՞ք աշխարհում մի երկիր, պետություն, կամ թեկուզ հողակտոր, որը ազատագրվել, փրկվել կամ պահվել է ստորագրահավաքով»:

«ՉԻ». Այս հարցադրմանն այլ կերպ անդրադառնանք: Ուրեմն, այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացել էր ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ու նրանց հետ առնչվող որոշ դեմքերի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ը մանրամասներ է ներկայացրել այդ նիստից: Վերջն է: Դատախազությունը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան՝ Աննա Բադալյանին, գործով պատասխանող է ներգրավել և գույքի բռնագանձման պահանջ ներկայացրել ու նշված անշարժ գույքերի, որոնցից մեկն էլ Վահագնի թաղամասի հայտնի առանձնատունն է, իրական սեփականատեր է դիտարկում Սեյրան Օհանյանին։ Մինչև դատալսումների սկիզբն Աննա Բադալյանն անշարժ գույքերը օտարել է գործով որպես 3-րդ անձ ներգրավված Կարինե Մարգարյանին։
Դատախազը հարցնում է. այ ընկերներ, Սեյրան Օհանյանին վերագրվող գույքը որ Կարինե Մարգարյանին եք փոխանցել 2021թ.-ի սեպտեմբերին, ինչի՞ եք 6-7 ամիս հետո նոր դա նոտարով վավերացրել: Նորմալ պատասխան չկա:

Դատախազը հարցնում է. 1,3 մլն դոլարի գույքի գործարք եք արել, լավ, դրա դիմաց վճարումների ստացականներ պահպանվե՞լ են, թե՞ չէ։ Ասում են. չէ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։

Սա Նարեկ Մալյանի հարցադրման բացատրություններից մեկն է: Ինչ ստորագրահավաք էլ անեն, ինչ սուրբ նպատակով, թեկուզ ազգի կեսը դրան մասնակցի, իշխանությունները բռնելու են, էս դատական նիստի մանրամասները տարածեն, ասեն՝ էս ստորագրահավաքի կազմակերպիչները չե՞ն: Երկիր փրկելու փոխարեն զբաղված են իրենց գույքը փրկելով: 

Ստորագրահավաքը մի քիչ էլ թափ հավաքի, մի հատ ուրիշ մեկ ուրիշի հակակոռուպցիոն գործն են մայրուղի հանելու: Շատ, շատ բարդ է այսպիսի պատմությունները վզին դրած, զբաղվել հայրենափրկիչ գործունեությամբ, էլ չենք ասում՝ ստորագրահավաքով: Իշխանությունները սրան պատասխանելու բան ունեն:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   844 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ