...

Երջանկության գերող աստղը

Երջանկության գերող աստղը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, Գյումրիում «Կանայք հանուն համազգային միասնության» նախաձեռնության կազմակերպած հավաքում ասել է. «Ես բոլոր հնարավորություններն ունեցել եմ իմ զավակների հետ լքելու Հայաստանը և Սեյրան Օհանյանին թողնեմ՝ իր դարդերով տապակվի»:

«ՉԻ». Այսինքն՝ Ռուզաննա Խաչատրյանը հերոսություն է համարում, որ Հայաստանում է ապրում և Սեյրան Օհանյանին էլ մենակ չի թողնում, որ իր դարդերով տապակվի: 

Որպեսզի տիկին Ռուզաննա Խաչատրյանը հասկանա, թե որն է իրական հերոսությունը, բերենք դեկաբրիստների կանանց օրինակ:

1825թ. ապստամբությունից հետո հարյուրավոր դեկաբրիստներ ցմահ աքսորվեցին Սիբիր: Նրանցից շատերի կանայք կամավոր գնացել են ամուսինների ետևից: Այն կանայք, որոնք գնացել են Սիբիր, զրկվել են ազնվական կոչումներից ու արտոնություններից, Սիբիրում աքսորյալի կարգավիճակ են ստացել, այսինքն՝ նրանց տեղաշարժը, նամակագրությունը, գույքի տնօրինությունը սահմանափակվել է: Ավելին, դեկաբրիստների կանանց արգելվել է ամուսինների մոտ գնալիս երեխաներին հետները վերցնել: Այսինքն՝ երեխաներից էլ են զրկվել: Եվ նույնիսկ ամուսինների մահից հետո նրանց մեծ մասին արգելվել է վերադառնալ Ռուսաստանի եվրոպական հատված: Ու այս բոլոր զրկանքներին դեկաբրիստների կանայք կամավոր են գնացել: 

Դուք հաճա՞խ եք տեսել նման հերոսների, որոնք հանգիստ բնակվում են դղյակում, որոնց ամուսինները խորհրդարանական խմբակցությունների ղեկավար են: Այնպես է ասում, կարծես «ադալժենի» է անում Սեյրան Օհանյանին, որ չի լքել Հայաստանը: 

Ռուզաննա Խաչատրյանին խորհուրդ կտանք դիտել Վլադիմիր Մոտիլի «Երջանկության գերող աստղը» ֆիլմը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   620 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ