...

Արդար են, արդար

Արդար են, արդար

ՁորաՀԵԿ-ի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

«Իշխանությունները պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք առաջադրելով, 4 տարի անհիմն քրեական հետապնդման ենթարկելով ու ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելով, իրենց համար որոշ խնդիրներ լուծեցին:

Նշեմ դրանցից ամենապրիմիտիվը` պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամ է:

Բազմիցս հրավերներ են եղել, որպեսզի պարոն Օհանյանը մասնակցի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, սակայն կիրառված խափանման միջոցի պատճառով նա չի կարողացել մասնակցել: Քննիչն անգամ մերժել է ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար մի քանի օրով սահմանը բացելու միջնորդությունը»:

«ՉԻ». Մի ժամանակ էս իշխանությունները նախկիններին ինչ սրբապղծության մեջ ասես, որ չէին մեղադրում:

Բայց ինչքան մեղադրեցին, այնքան արդարացվեցին: Կամ արդարացրեցին: 

Այս տեմպերով որ գնա, շուտով մենք կունենանք բացառիկ ազնիվ, արդար, հալալ քրտինքով ապրած նախկին իշխանություններ, փոխարենը կմնա հավայի և օդ կրակող ներկա իշխանություններ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ