...

Պլյուս-մինուս մի քանի կիլոմետր

Պլյուս-մինուս մի քանի կիլոմետր

«Կներեք, բայց սա 12-րդ դարը չէ, որ 50 մետր հեռավորությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կողմ այն կողմ ընկնի, կամ քարը պարսատիկով որ նետես կարող է 50 մետր այս կողմ այն կողմ ընկնի», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Կներեք, բայց սա 21-րդ դարն է, որտեղ անգամ թեթև հրաձգային զենքերի հեռահարությունը հասնում է մի քանի կիլոմետրի, ու այդ տրամաբանությամբ ստացվում է, որ սահմանների հարցում մի քանի կիլոմետրն է՛լ «բան չի որոշում», հետևաբար՝ կարելի է նաև այդպիսի «մանրուքների» ետևից չընկնել։ Եվ ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ ստացվում է, որ կարևորն ինքնին սահմանի գոյությունն է, իսկ թե որտեղով կանցնի այդ սահմանը՝ բացարձակապես էական չէ։ 

Կներեք, բայց հենց այսպիսի մտածողությամբ «պետական այրերի» պատճառով են պետությունների տարածքները դառնում պարսատիկի քարի չափ։ Բայց մի բան, այնուամենայնիվ, լավ է․ վերջապես հասկանալի դարձավ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի թիկնազորը հանրային վայրերում նրա անվտանգությունն ապահովում մոտ 50 մետր շառավղով։ Երևի հաշվարկել են, որ հենց այդքան է պարսատիկի հեռահարությունը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ