...

Պողոսի հարևան իմքայլական երեսփոխանի դժգոհությունը

Պողոսի հարևան իմքայլական երեսփոխանի դժգոհությունը

«2023 թ․ հունվարի 1-ից մինչև օգոստոսի 10-ը՝ յոթուկես ամսվա ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են զրո դրամ պարգևավճար», հայտարարել է իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն ու դժգոհել՝ «որքա՞ն կարելի է մատի փաթաթան սարքել և շահարկել այս թեման»։

Մեր հարևան Պողոսը հինգ տարի շարունակ շենքի բոլոր չուլանները թալանում էր, կոմպոտ-բան գողանում, բայց քանի որ հոպարը բարձրաստիճան ոստիկան էր՝ չէին ծեծում, ընդամենը ամեն հանդիպելիս հայհոյում էին։ Մի անգամ էլ՝ որ շատ հայհոյեցին, շրջվեց-ասաց «ախպեր, հերիք չի՞ քրֆեք, յոթուկես ամիս ա՝ ոչ մեկի չուլանը չեմ թալանել»։ 

Բայց Բաբկեն Թունյանի նյարդային պարզաբանման մեջ ակնհայտորեն նաև դժգոհության նոտաներ են հնչում՝ «շե՛ֆ, յոթուկես ամիս ա՝ լափը պակասել ա, սենց չի լինի, փաստորեն նիզաշտո տեղն ենք քֆուր ուտում, բան արա՝ բան ըլնի»։ Թեև իրականում, որքանով տեղյակ ենք, լափը չի պակասել, պարզապես ձևակերպումն է փոխվել ու այլևս պարգևավճար չի կոչվում։ Հակառակ դեպքում սրանք ոչ միայն վայնասուն կբարձրացնեին, այլև հում-հում կուտեին Ալենչոյին։ Բա հո էնտուզիաստնե՞ր չեն, որ ամսական «կակոյ-նիբուձ» քոսոտ 6-7 հարյուր հազար դրամի համար գան հասնեն գործի, կոճակ-բան սեղմեն, անլուր տառապանքների գնով ամիսը մի երկու անգամ գնան-հասնեն աշխարհի տարբեր ծայրեր՝ զանազան ծովափերի կիզիչ արևի տակ դաժանագույն պայմաններում մեր պետական շահերը պաշտպանելու․․․ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   826 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ