Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, հիշեցրել է, որ երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքը նրանց պարտականությունն է. «Փոսերի անուն չլսեմ, էս վերջին շաբաթն ա, ևս մի դեպք արձանագրվեց, ինձնից չնեղանաք»:
«ՉԻ». Վաաա: Տիգրան Ավինյանը կատաղել է: Դիմացը ընտրություններ են, իսկ փոսերը մնացել են: Բա ընտրողներին ի՞նչ ցույց տա: Փոսեր լցնելը՝ թաղապետերից, իսկ դրանց բարեկարգված տեսքը մարդկանց ցուցադրելը՝ Ավինյանից:
«Նատուրի» քաշում են Երևանի ապագա քաղաքապետին: Հիմա իրենց հալը կտեսնեն բոլոր թաղապետերը, քանի որ բոլոր համայնքներում էլ փոսեր կան, դրանք շատ են, ամեն քայլափոխի են:
Այնպես որ, իսկականից թող չնեղանան: Չէ, Ավինյանը չի թքի նրանց վրա, ինքն էդ տղեն չի, բայց չնեղանալու հաշվիչն արդեն միացած է: Փոս փորողն ինքն է լցնում փոսը, կամ էլ ընկնում մեջը: