...

Պրն Ավինյան, էդ սպառնըմ ե՞ս

Պրն Ավինյան, էդ սպառնըմ ե՞ս

Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «գալիք 5 տարիներին հեղափոխական տրամաբանությամբ պետք է քաղաքը փոխվի»։

Ճիշտն ասած՝ նախընտրական խոստումներ շատ էինք լսել, բայց նախընտրական սպառնալիքների առաջին անգամ ենք հանդիպում։ Եթե հաշվի առնենք, թե ինչ է կատարվել Հայաստանում «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» հետո՝ «հեղափոխական տրամաբանությամբ քաղաքը փոխելը», համաձայնվեք, շատ չարագույժ է հնչում։

Բայց չարժե խուճապի մեջ ընկնել։ Ի՞նչ պիտի անի Տիգրան Ավինյանը։ Շատ-շատ՝ պիտի Երևանի բոլոր պրոբլեմների համար մեղադրի նախկին հանցավոր Արգիշտի Մենուայիչին, Օպերայի շենքը համարի դժգույն-դժբախտ և վարձակալությամբ տա որևէ բարեխիղճ գործարարի՝ «Էրիվան Սիթի» բացելու համար, ստեղծի «Իմ գայլը» հիմնադրամ և անանուն նվիրատվություններ ստանա կենդանաբանական այգու զարգացման համար, ստեղծի «Ժպիտների Չարբախ» հիմնադրամ և անանուն նվիրատվություններ ստանա բարեխիղճ կառուցապատողներից, իսկ եթե հանկարծ ադրբեջանցիները որոշեն անցակետեր տեղադրել, ասենք, Ազիզբեկովի (նախկինում՝ Սախարովի) հրապարակում և Բաքվի (նախկինում՝ Արցախի) փողոցում, էլի խնդիր չկա, շրջանցիկ ճանապարհներ կկառուցի կամ Երևանի համայնքների միջև օդային հաղորդակցություն կսահմանի։ Եթե դա է՛լ չստացվի՝ տեխնիկական կանեփի պլանտացիաները կօգնեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ