...

Պտտվիր, պտտվիր, «պովոդոկ»

Պտտվիր, պտտվիր, «պովոդոկ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է. «Այն բանակցային հնարավորությունները, որ 2016-ից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի որևէ լուծման, այլ Հայաստանին հագցրած վզկապը` «պովոդոկը» կարճացնելու մասին էին»:

«ՉԻ». Լավ կլիներ ճշտել, թե այսօր դեղատներում վալերիանկայի վաճառքի ծավալները քանի տոկոսով են աճել: Աճել են, էն էլ՝ բազմապատիկ:

Նիկոլ Փաշինյանի ելույթները, մտքերը լսելն առանց վալերիանկա ունենալու հղի է ծանր հետևանքներով: 

Վայ, էդ ինչեր էր ասում: Ռուսաստանին աջուձախ քրֆեց, Արցախի նախկին, ներկա իշխանություններին քրֆեց, նույնիսկ պատմական Հայաստանին քննադատեց, որ այսօրվա Հայաստանի վզին «պովոդոկ» է դարձել:

Էն ժամանակ, երբ գոռում էր. «Արցախը Հայաստան է ու վերջ», էդ պովոդոկը վիզը շատ չէր սեղմում, չէր զգում: Որ սեղմեր, հո նման բաներ չէ՞ր ասի: Ընդհակառակը, կասեր՝ միայն փոխզիջումների միջոցով է հնարավոր հակամարտությունը կարգավորել, Արցախը հայկական պահել: Բայց չէ, կանգնել, ասում էր՝ ոչ մի թիզ, թույլ չենք տա Արցախի վզին «պովոդոկ» հագցնել: 

Հիմա էդ «պովոդոկը» փորձում է Հայաստանի վզին գցել, բայց գյոզերով, յանի ես չեմ, էդ մեր դարավոր և ոխերիմ դաշնակիցներն են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   474 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ