ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արցախ հանձնած թշվառ հողատուն բերման է ենթարկում Արցախ երգող ու Արցախով ապրող Շուշան Պետրոսյանին։ Քիչ մնաց, հեռանալու ես»։
«ՉԻ». Չէ, սրանք վերջնականապես են կտրվել իրականությունից: Այսինքն, եթե Պետրոսյանը երգչուհի է, երգերում հաճախ է օգտագործել Արցախ բառը, իրավունք ունի աջ ու ձախ հարվածել և ծեծի ենթարկել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք վոկալային տվյալներ չունեն կամ Արցախի մասին երգեր չգիտեն:
Օրինակ՝ ոստիկանությունը հենց այդպես էլ պետք է գրեր և մերժեր ծեծված քաղաքացու բողոքը՝ գոնե գիտե՞ս, թե ինչ պատիվ է Արցախ երգող երգչուհուց ծեծ ուտելը: Գնա՛ և հպարտացի՛ր:
Շարմազանովի մեկնաբանությունը հստակ պատասխանն է, թե ինչու այսօր ժողովուրդը չի կանգնում նրանց կողքին: Մի պարզ պատճառով. վերադառնալու դեպքում մի ուրիշ թափով են ծեծելու ժողովրդին, որպեսզի վրեժ լուծեն անցած 2.5 տարիների համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: