Քաղաքական դիակների հոտը թույլ չի տալիս մոտ գալ օրակարգին
Հանրապետական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դուք գուցե դեռ կարողանում եք մոլորեցնել մի 25% մարդկանց։ Բայց ձեր ապագա քաղաքական ու բարոյական գոյության պրոբլեմը ոչ թե ձեզ սատարողների թվի մեջ է, այլ ձեզ այլևս ի բնե ատողների, ուղն ու ծուծով վանողների, ձեզանից մարդկայնորեն զզվողների և ձեզ օրը 24 ժամ նզովքի ենթարկողների։ Իսկ այստեղ, վստահ եղեք, կրիտիկական զանգվածն այլևս առկա է։ Ահա այս հարյուր հազարավոր մարդկանցից եք դուք վախենում, դողում եք յուրաքանչյուր բջջի մակարդակով ու սարսուռի ենթարկվում ամեն մի կենցաղային շրխկոցից։ Ձեր դժոխքը դեռ նոր է սկսվում»։
«ՉԻ». Աշոտյանը ինչպես միշտ ասում է կես ճշմարտությունը:
Իսկ գիտե՞ք, պարոն հանրապետական, թե ինչու է գործող իշխանությանը հաջողվում պահպանել իշխանությունը, կամ ձեր խոսքով ասած՝ մոլորեցնել հասարակությանը: Հավատացեք՝ միմիայն ձեր շնորհիվ: Ձեր քաղաքական ուրվականի շնորհիվ: Քանի դուք կաք, քանի դուք եք փորձում ժողովրդին փողոց հանել՝ գործողները մնալու են, որովհետև քաղաքական դիակներից վախը ավելի շատ է:
Ձեզ նզովողների քանակը անհամեմատ շատ է, ձեզանից զզվողների քանակը մի քանի միլիոն է, և դրանով է պայմանավորված ներկաների գոյատևումը:
Եթե իսկապես ցանկանում եք գոնե մի անգամ ազգանվեր գործ անել, քաշվեք մի կողմ, այնպես արեք, որ մարդիկ մոռանան ձեր դեմքը և խոսելու ինտոնացիան:
Հավատացեք՝ շատ արագ հասարակությունը կապաքինվի և իրապես կդնի գործող իշխանության հեռացման հարցը: Բայց քանի դուք կաք, ձեր հոտը թույլ չի տալիս մոտ գալ այդ օրակարգին, ստիպված ժողովուրդը տանը նստած հայհոյում է սկզբում ձեզ, հետո՝ նրանց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: