...

Քաղաքական պատվե՞ր. իյա՜, իրո՞ք

Քաղաքական պատվե՞ր. իյա՜, իրո՞ք

«Սահմանադրական դատարանը քաղաքական պատվեր իրականացրեց»,- «Սիվիլնեթի» հետ զրույցում հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

«ՉԻ». Սերժ Սարգսյանը կասեր՝ իյա՜, իրո՞ք: Բա 3 տարի է՝ իշխանություն ունեք, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Սահմանադրական դատարանի հետ կարողանան նմանատիպ գործողություններ անել:

Անդրանիկ Քոչարյանը և իշխանության մյուս ներկայացուցիչները թերևս չեն հասկանում, որ նման գնահատականներ հնչեցնելով է՛լ ավելի զավեշտալի և անհարմար վիճակում են դնում իրենց:

Ի՞նչ է նշանակում քաղաքական պատվեր: Նշանակում է, որ դրանից առաջ ինչ-որ ուժեր բանակցել, համոզել, սպառնացել կամ կաշառել են 8 դատավորների: Քանի կար, միայն դատական համակարգն էր վնգստացող ու նախկինի մնացուկ: Այս մեկնաբանությունից հետո կարելի է գալ հետևյալ եզրահանգման. կամ իշխանության վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ոստիկանությունն են մեխի գլուխ, որ թույլ են տվել նման մեծ մասշտաբի առևտուր տեղի ունենա, կամ էլ ոչ մի քաղաքական պատվեր չկա, պարզապես իշխանությունը հերթական անգամ ձախողվեց՝ ՍԴ բերելով է՛լ ավելի խնդրահարույց կերպարների, քան Թովմասյանն ու մնացածն են:

Ավելի ճիշտ կլինի, եթե ըստ ձևավորված ավանդույթի՝ Նիկոլ Փաշինյանը ՍԴ դիմաց ծնկաչոք ներողություն խնդրի և հանրությանը դիմելով ասի. «Պարտությունն իմն է, հաղթանակը՝ ձերը: Ես միակ մեղավորը չեմ 3 տարի տևած իրավական ու քաղաքական ներկայացման համար: Մեղավոր են նախկին իշխանությունները, որ ժամանակին քրեական օրենսգրքում ամրագրել էին 300.1 հոդվածը: Այդ ժառանգությունը պատճառ դարձավ, որ իշխանություն ունենալով հանդերձ՝ չկարողացանք պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի պատասխանատուներին»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ