...

Քաղաքականության ու տրտինգ տվողների տարբերությունը

Քաղաքականության ու տրտինգ տվողների տարբերությունը

Հունիսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Հարկային օրենսգրքում գույքահարկին առնչվող փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ՀԱԿ-ը կոչ է արել ՀՀ կառավարությանը վերանայել իր մոտեցումներն այս հարցում, նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների չեղարկումը և կոնցեպտուալ հիմքի վրա խնդրին անդրադառնալ արտակարգ դրության ռեժիմն ավարտվելուց հետո:

ՀԱԿ-ը անընդունելի է համարել, որ անխտիր բոլոր հարկատուների հարկային բեռը կտրուկ ավելացնող օրենքն ընդունվում է արտակարգ դրության իրավիճակում, երբ օբյեկտիվ պատճառներով քաղաքացիների սահմանադրական մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման պայմաններում, վերջիններս զրկված են փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատորեն արտահայտելու հնարավորությունից:

Նույն օրը, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»  և «Հայրենիք»  կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել, որ այսօր՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Զգում ե՞ք տարբերությունը: Գույքահարկի մասին օրենքում փոփոխությունները՝ դրանք մի խնդիր են, որոնք հարվածելու են պետության յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, դա լրջագույն հարց է, որին ՀԱԿ-ն անդրադարձել է, քննադատել է իշխանություններին, առաջարկներ ներկայացրել, որոնք բխում են նույն քաղաքացու շահերից:

Իսկ ահա այն երեք ուժերը նույն պահին քաղաքական դաշտում տրտինգ են տալիս և հերթական շոուն են որոշել բեմադրել: Լրատվամիջոցներին կոչ են արել. առավոտը եկեք դատախազության մոտ ու մեզ տարբեր ռակուրսներով նկարեք, թե մենք ոնց ենք հանցագործության մասին հաղորդումը հանձնում դատախազությանը: Սիրուն, կաստըմ-շալվարով գալու ենք, լավ կնկարեք:

Ահա սա է այսօրվա քաղաքական դաշտի ներկապնակը: Բացի Հայ Ազգային Կոնգրեսից, ոչ մի այլ քաղաքական ուժ գույքահարկի մասին օրենքի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել: Կուսակցության մակարդակով: Եվ այստեղ է հստակ երևում, թե որն է իրական քաղաքական ուժը: Նորից ենք հիշեցնում, միայն Կոնգրեսն է քննադատել այդ չարաբաստիկ օրենքը: Այն Կոնգրեսը, որին ինչ անուն ասես, որ չեն կպցնում. էլ գաղտնի դաշնակիցներ, էլ իշխանության կցորդ, պաշտպան... դե, հողեր հանձնելու թեմաներով զառանցանքների մասին չենք խոսում: Բայց միայն նա է քննադատել իշխանություններին: Իհարկե, «ես բնիկ եմ, շնիկ եմ, եկվոր եմ, գյալմա եմ»... կարգի մտքերը հաշիվ չեն, քանի որ դրանք քաղաքականության և քաղաքական դիրքորոշման հետ որևէ աղերս չունեն:

Իսկ ահա այն տրտինգ տվողները բացարձակապես թքած ունեն գույքահարկի օրենքի վրա էլ, քաղաքացու շահերի վրա էլ: Սրանց համար կարծես նման խնդիր գոյություն չունի: Մենակ իշխանական լափամանի մասին են մտածում: Ոնց անեն, շուտ իշխանափոխություն անեն: Սա է, ուրիշ ոչ մի բան չեք լսի սրանցից: Որևէ հոդաբաշխ միտք, ծրագիր, դիրքորոշում:

Մեծ հաշվով, տրտինգավորների համար գույքահարկի օրենքը խնդիր չէ: Մի միլիոն այս կողմ, մի միլիոն՝ այն կողմ, դա ի՞նչ է իրենց համար: Բոլորը կերած-խմած, բտված, հազար ու մի պիցցայատեղից փողերը ստացած, ջեբները լցրած, իրենց շքեղ գրասենյակներով, ռուսական համարանիշներով ջիպերով, «Բենտլիների» հավաքածուով, սեփական հեռուստաընկերություններով, ի՞նչ պրոբլեմ ունեն: Քաղաքացու պրոբլեմն է, թող քաղաքացին լուծի: Իրենք նման «մանր» հարցերով չեն զբաղվում: Իրենցը մենակ եթերները սեփական դատարկությամբ լցնել է:

Իմիջիայլոց, նույն պատկերն էր նաև Ֆիրդուսու թաղամասի հետ կապված հարցի շուրջ: Մինչ բնապահպանները, քաղհասարակության ներկայացուցիչները, ակտիվիստները և պարզապես՝ Երևանի ճակատագրով մտահոգված քաղաքացիները օր ու գիշեր պայքարում էին Ֆիրդուսու թաղամասում անթույլատրելի շինարարության դեմ, տարբեր ատյանների դռներ բախում, գոռում, քննադատում, այդ ընթացքում «հայրենիք փրկողները» յոնջայի դաշտում արածում էին: Նմուշի համար այդ ընդդիմադիր կոչեցյալներից գոնե մեկը չերևաց Ֆիրդուսնոցի կողմերը, մի նախադասություն չասաց, էլ ուր մնաց՝ դիրքորոշում հայտներ կամ հայտարարություն աներ:

Գույքահարկի մասին օրենքը առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք: Իսկ ընթերցողը, քաղաքացին, թող եզրահանգումներ անի այս ամենից, թե ինչ աղբով է լցված քաղաքական դաշտը:

Հ.Գ. Բա «Լուսավոր Հայաստա՞նը»: Սա ընդհանրապես վերջն է: Խորհրդարանական մի ամբողջ խմբակցություն՝ գույքահարկի մասին օրենքը մի կողմ շպրտած, զբաղված է մի հատիկ պատգամավորական մանդատի «բազարներով»: Հանկարծ հիշել են, որ Արման Բաբաջանյանն իրենց պատգամավորը չէ, դե մեզ նոր մանդատ տվեք: Դա է, հատկապես դա է այս պահին Հայաստանի և հայ քաղաքացուն հուզող ամենակարևոր ու հրատապ հարցը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1008 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ