...

Քաղցր ու համեղ. Աղցան նարնջի զամբյուղիկների մեջ

Քաղցր ու համեղ. Աղցան նարնջի զամբյուղիկների մեջ

Պատրաստեք այս համեղ մրգային աղցանը:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 4 հատ նարինջ
  • 250 գ պահածոյացված անանաս
  • 250 գ քաղցր-թթու խնձոր
  • 1 ճ.գ. կիտրոնի հյութ
  • 100 գ սերուցքային յոգուրտ
  • 20 գ ձվի լիկյոր
  • 100 գ կտրտած ընկույզ
  • 1/4 թ.գ. շաքարավազ

Պատրաստման եղանակը

  1. Նարինջները կիսեք, միջուկները հանեք ու կեղևից զամբյուղիկներ ստացեք:
  2. Խնձորները մաքրեք կեղևից: Խնձորը, անանասը խորանարդաձև կտրատեք, խառնեք իրար, ավելացրեք նարնջի կտրտած միջուկը, ընկույզի մի մասը, վրան կիտրոնի հյութ լցրեք:
  3. Սոուսի համար յոգուրտը խառնեք ձվի լիկյորի հետ, ավելացրեք շաքարավազը, խառնեք: Աղցանը համեմեք ստացված սոուսով ու լցրեք նարնջի զամբյուղիկների մեջ:
  4. Մատուցելիս վրան ցանեք մնացած ընկույզը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ