...

Քաղցր ու համեղ. Բանանով ու ելակով տորթ

Քաղցր ու համեղ. Բանանով ու ելակով տորթ

Պատրաստեք բանանով ու ելակով այս համեղ կաթնաշոռային տորթը:

Բաղադրիչները
12 բաժնի համար

  • 500 գ կաթնաշոռ
  • 2 հատ բանան
  • 2 բաժակ ելակ
  • 3 հատ ձվի դեղնուց
  • 1/2 բաժակ շաքարավազ
  • 100 գ կարագ
  • 2 ճ.գ. ժելատին
  • 1/2 բաժակ կաթ
  • 100 գ կտրտած ընկույզ
  • 15 հատ անանուխի տերև
  • 200 գ մրգային յոգուրտ
  • կես թեյի գդալ վանիլին

Պատրաստման եղանակը

  1. Դեղնուցները շաքարավազի ու վանիլինի հետ հարեք, ավելացրեք փափկեցրած կարագը, խառնեք: Ավելացրեք քերած կաթնաշոռը, հարեք մինչև փքուն զանգված ստանալը:
  2. Ժելատինը կաթով բացեք, թողեք փքվի, ապա բացեք գոլորշու վրա: Ժելեն սառեցրեք մինչև սենյակային ջերմաստիճան, խառնեք կաթնաշոռային զանգվածի հետ, ավելացրեք կտրտած ընկույզը:
  3. Բանանը կտրատեք, ելակները կիսեք, անանուխը մտցրեք եռացրած ջրի մեջ ու հանեք:
  4. Տարայի մեջ հերթով շերտերով շարեք կաթնաշոռային զանգվածը, մրգերն ու անանուխը՝ մրգերի յուրաքանչյուր շերտի վրա յոգուրդ լցնելով: Տորթը տեղադրեք սառնարանում, թողեք՝ սառչի:
  5. Մատուցելիս հանեք տարայից ու կտրատեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ