...

Քաղցր ու համեղ. Դեղձի կրեմ

Քաղցր ու համեղ. Դեղձի կրեմ

Այս աղանդերին յուրահատուկ համ ու հոտ է հաղորդում լիկյորը: Կարող եք կրեմի մի քանի տարբերակ ստանալ՝ տարբեր լիկյորներ օգտագործելով (նարնջի, բալի, կիտրոնի կամ անանուխի և այլն):

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 3 հատ դեղձ
  • 50 գ շաքարի փոշի
  • 3 ճ.գ. լիկյոր
  • 2 բաժակ խիտ սերուցք
  • 1 հատ կիվի

Պատրաստման եղանակը

  1. Դեղձի պտղամիսը  մանր կտրատեք, խառնեք լիկյորի ու շաքարի փոշու հետ, միքսերով հարեք մինչև պյուրեի վերածվելը:
  2. Սերուցքը հարեք մինչև խիտ փրփուր ստանաք, ավելացրեք այն դեղձի պյուրեին:
  3. Կրեմը լցրեք մատուցելու համար նախատեսված պնակների մեջ:

Մատուցելիս կրեմը զարդարեք կիվիի կտորներով և անանուխի տերևներով:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   519 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ