...

Քաղցր ու համեղ. Ելակով չիզքեյք

Քաղցր ու համեղ. Ելակով չիզքեյք

Պատրաստեք ելակով ու սերուցքային պանրով այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 400 գ թխվածքաբլիթ
  • 300 գ ելակ
  • 75 գ կարագ
  • 200 գ սպիտակ շոկոլադ
  • 300 գ փափուկ սերուցքային պանիր
  • 1 բաժակ թթվասեր

Պատրաստման եղանակը

  1. Թխվածքաբլիթը փշրեք, խառնեք կարագի հետ, լցրեք ֆորմայի մեջ ու պինդ սեղմեք: Ստացված կորժը սառեցրեք:
  2. Կրեմի համար թթվասերն ու սերուցքային պանիրը հարեք ելակի մի մասի ու հալեցրած սպիտակ շոկոլադի հետ:
  3. Մնացած ելակը շարեք կորժի վրա, վրան լցրեք ստացված կրեմը, մակերեսը հարթեցրեք: Չիզքեյքը տեղադրեք սառնարանում, թող սառչի:
  4. Մատուցելիս ձևավորեք անանուխի տերևներով:

Խորհուրդ: Որպեսզի շոկոլադը շուտ հալչի, այն մասերի բաժանեք: Թույլ մի տվեք, որ կաթսայի մեջ ջուրը ուժեղ եռա. շոկոլադը պիտի աստիճանաբար հալչի: Եվ մի մոռացեք շոկոլադն անընդհատ խառնելու մասին:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ