...

Քաղցր ու համեղ. Հատապտղային միքս դեղձի հետ

Քաղցր ու համեղ. Հատապտղային միքս դեղձի հետ

Պատրաստեք ելակով, կարմիր հաղարջով ու դեղձով այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները 
8 բաժնի համար

  • 1-1/2 բաժակ կարմիր հաղարջ
  • 1-1/2 բաժակ ելակ
  • 6 հատ դեղձ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 նարնջի կեղև ու հյութ
  • 3 ճ.գ. ջուր
  • դարչինի մեկ փայտիկ

Պատրաստման եղանակը

  1. Շաքարավազը խառնեք ջրի հետ, ավելացրեք նարնջի կեղևն ու դարչինի փայտիկը: Թույլ կրակի վրա շաքարաջուրը հասցրեք եռման աստիճանի, 3 րոպե եփեք, ապա հանեք կրակի վրայից:
  2. Դեղձերը խոշոր կտորներով կտրատեք, լցրեք տաք շաքարաջրի մեջ, ավելացրեք հաղարջը, 2-3 րոպե տաքացրեք կրակի վրա մինչև փափկելը:
  3. Դեղձն ու հատապտուղները ցանցով հանեք շաքարաջրից, խառնեք ելակի հետ, կափարիչով ծածկեք, թողեք հովանա:
  4. Շաքարաջուրը կրկին եռացրեք 4-5 րոպե մինչև խտանալը: Ավելացրեք նարնջի հյութն ու հովացրեք:
  5. Մրգերն ու հատապտուղները լցրեք ափսեի մեջ, վրան լցրեք օշարակն ու մատուցեք սերուցքի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   520 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ