...

Քաղցր ու համեղ. Ժելե՝ շամպայնի հետ

Քաղցր ու համեղ. Ժելե՝ շամպայնի հետ

Այս աղանդերի համար կիտրոնի կեղևը լավ է ոչ թե քերիչով անցկացնեք, այլ դանակով կտրատեք: Լիկյորի ընտրության հարցում էլ նախապատվությունը տվեք կիտրոնի լիկյորին, որպեսզի այն չկոտրի շամպայնի համը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 3 բաժակ շամպայն
  • 2 ճ.գ. ժելատին
  • 2/3 բաժակ շաքարավազ
  • 8 ճ.գ. լիկյոր
  • 1 կիտրոնի կեղև

Պատրաստման եղանակը

  1. Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք փքվի, ջուրը թափեք:
  2. Շաքարավազի վրա երկու բաժակ ջուր լցրեք, ավելացրեք կիտրոնի կեղևն ու տաքացրեք մինչև շաքարավազը լուծվի: Կիտրոնի կեղևը հեռացրեք:
  3. Շաքարաջուրը հովացրեք, ավելացրեք պատրաստի ժելատինը, տաքացրեք՝ չհասցնելով եռման: Ավելացրեք շամպայնն ու լիկյորը: Ժելեն լցրեք մեծ բաժակների մեջ, սառեցրեք մինչև խտանալը:
  4. Մատուցելիս զարդարեք կիտրոնի կտորներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ