...

Քաղցր ու համեղ. Մրգերով ու հատապտուղներով ժելե

Քաղցր ու համեղ. Մրգերով ու հատապտուղներով ժելե

Պատրաստեք մրգերով ու հատապտուղներով այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 1 հատ նեկտարին
  • 1 հատ տանձ
  • 12 հատ խաղողի հատիկ
  • 12 հատ բալ
  • 6 հատ ելակ
  • 3 ճյուղ սև հաղարջ
  • 1-1/2 ճ.գ. ժելատին
  • 1/2 բաժակ շաքարավազ
  • 500 գ խնձորի կամ խաղողի հյութ
  • 3 ճյուղ անանուխ
  • 4 ճ.գ. մորու օշարակ

Պատրաստման եղանակը

  1. Շաքարավազը լցրեք 1/2 բաժակ ջրի մեջ, տաքացրեք մինչև լուծվելը:
  2. Օշարակը մի փոքր հովացրեք, ավելացրեք նախապես թրջած ժելատինը: Օշարակը ժելատինի հետ խառնելով տաքացրեք, որպեսզի ժելատինն ամբողջությամբ լուծվի: Ավելացրեք խնձորի կամ խաղողի հյութը, մորու օշարակը և հովացրեք:
  3. Հովացած ժելեի մի մասը լցրեք տարայի մեջ ու տեղադրեք սառնարանում:
  4. Նեկտարինի, խաղողի ու բալի կորիզները հեռացրեք: Հեռացրեք նաև տանձի միջուկը: Մրգերը կտրատեք:
  5. Ժելեով տարայի մեջ շարեք կտրտած մրգերն ու հատապտուղները, վրան ժելե լցրեք ու սառեցրեք:
  6. Մրգերի վրա շարեք անանուխի տերևները, մնացած ժելեն լցրեք, սառեցրեք:
  7. Մրգերի ու հատապտուղների վրա լցրեք մնացած ողջ ժելեն ու ամբողջությամբ սառեցրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ