...

Քաղցր ու համեղ. Նուշից թխվածքաբլիթ՝ ռոմով

Քաղցր ու համեղ. Նուշից թխվածքաբլիթ՝ ռոմով

Պատրաստեք այս համեղ թխվածքաբլիթները:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 500 գ ցորենի ալյուր
  • 150 գ աղացած նուշ
  • 250 գ կարագ
  • 150 գ շաքարավազ
  • 2 հատ ձու
  • 1 ճ.գ. վանիլային շաքարավազ
  • 1/2 թ.գ. կերակրի սոդա
  • 3 ճ.գ. ռոմ
  • 300 գ շաքարի փոշի
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Փափկեցրած կարագը տեղադրեք խորը պնակի մեջ, միքսերով հարեք մինչև փքուն զանգված ստանալը: Մեկ այլ պնակի մեջ ջարդեք ձուն, ավելացրեք շաքարավազը և հարեք մինչև սպիտակ զանգված ստանալը: Ձվի ու շաքարավազի խառնուրդը խառնեք հարած կարագի հետ:
  2. Ավելացրեք վանիլային շաքարավազը, սոդան, ռոմը, ալյուրը, աղն ու խմոր հունցեք: Խմորի վրա լցրեք աղացած նուշն ու խառնեք:
  3. Խմորի կեսը ալյուր ցանած սեղանի վրա 2 սմ հաստությամբ բացեք: Խմորից հատուկ ֆորմաների օգնությամբ թխվածքաբլիթներ առանձնացրեք:
  4. Թխվածքաբլիթները տեղադրեք կարագ քսած տապակի մեջ ու 20 րոպե թխեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  5. Պատրաստի թխվածքաբլիթների վրա շաքարի փոշի ցանեք ու մատուցեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   397 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ