...

Քաղցր ու համեղ. Շոկոլադե ֆաջ

Քաղցր ու համեղ. Շոկոլադե ֆաջ

Ֆաջը պատրաստելիս լավ է երկու տեսակի շոկոլադ օգտագործեք՝ դառը և կաթնային: Դառը շոկոլադը աղանդերին թեթև դառնությամբ վառ արտահայտված համ կտա, իսկ կաթնայինը կմեղմացնի դառը շոկոլադի համի սրությունն ու քաղցրություն կավելացնի աղանդերին:

Բաղադրիչները
64 կտորի համար

  • 125 գ մուգ շոկոլադ
  • 125 գ կարագ
  • 1-1/2 բաժակ շաքարի փոշի
  • 2 ճ.գ. կաթ
  • 1/2 բաժակ պնդուկ կամ ընկույզ

Պատրաստման եղանակը

  1. Շոկոլադը մասերի բաժանեք, հալեցրեք թույլ կրակի վրա:
  2. Կարագը կտորների բաժանեք ու խառնեք շոկոլադին:
  3. Ավելացրեք շաքարի փոշին ու կաթը, խառնեք մինչև միատարր զանգված ստանալը, ապա հասցրեք եռման աստիճանի ու 1 րոպե եփեք:
  4. Շոկոլադի զանգվածը հանեք կրակի վրայից, փայտե գդալով հարեք մինչև միասեռ դառնա:
  5. Ընկուզեղենը չորացրեք առանց յուղի թավայի մեջ, ապա խոշոր կտորներով կտրատեք:
  6. Ընկուզեղենն ավելացրեք շոկոլադի զանգվածի մեջ ու խառնեք:
  7. Շոկոլադը լցրեք ոչ շատ խորը, փայլաթիթեղով ծածկված ու կարագով պատված տապակի մեջ, հարթեցրեք ու տեղադրեք սառնարանում:
  8. Սառած ֆաջը հանեք տապակից, հեռացրեք ֆոլգան:

Ֆաջը ուղղանկյունաձև կամ քառակուսաձև կտրատեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ