...

Քաղցր ու համեղ. Շոկոլադե սուֆլե ռոմով

Քաղցր ու համեղ. Շոկոլադե սուֆլե ռոմով

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 200 գ դառը շոկոլադ
  • 2 բաժակ խիտ սերուցք
  • 2 ճ.գ. շաքարավազ
  • 2 ճ.գ. ժելատին
  • 1/2 բաժակ կաթ
  • 2 ճ.գ. ռոմ

Պատրաստման եղանակը 

  1. Ժելատինը թրջեք վեցապատիկ եռացրած սառեցրած ջրի մեջ: Ջուրը թափեք, ժելատինը խառնեք տաք կաթի հետ ու կրակի վրա տաքացրեք մինչև ժելատինի մասնիկները հալվեն, հասցրեք եռման աստիճանի:
  2. Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա, ավելացրեք շաքարի հետ հարած սերուցքն ու խառնեք: Լցրեք կաթի ու ժելատինի զանգվածը, ավելացրեք ռոմն ու կրկին խառնեք:
  3. Ստացված զանգվածը լցրեք տարաների մեջ ու սառեցրեք:
  4. Մատուցելուց առաջ տարաները մի քանի վայրկյանով մտցրեք եռման ջրի մեջ, սուֆլեն հանեք տարաներից ու տեղադրեք ափսեի մեջ, ձևավորեք հալեցրած շոկոլադով, հատապտուղներով և անանուխի տերևներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ